ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2012
Բնապահպանական պետական տեսչության կողմից 16.04-20.04.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում

   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 16.04-20.04.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  650.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում:  Մասնավորապես` Մթնոլորտային օդի պահպանության  ոլորտ      ԸԵՄ վերահսկողության  բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  2 որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար         Սյունիքի  ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում:       Արարատի Սյունիքի  ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում: Արմավիրի  ՏԲ կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Հանքանյութի ապօրինի տեղափոխում       Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 998.6հազ.դր. գումար:         ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն