ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2012
Ապրիլի 22-ը հռչակված է որպես Երկրի օր

1970թ ապրիլի 22-ին, քսան միլիոն ամերիկացիներ համախմբվեցին առաջին անգամ նշելու «երկրի օրը» , այս ցանցը գործում է աշխարհի 192 պետություններում: Միջազգային հանրությունն արդեն 41-րդ անգամ նշում է այս օրը բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով:Այս ծրագրի շրջանականերում ՀՀ բնապահպանության նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եղվարդ քաղաքում կազմակերպել էին մեծ միջոցառում: Բնապահպանության նախարարության, Հանրապետական կուսակցության, Եղվարդի քաղաքապետարանի և Օրհուս հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Միասին» երտասարդական շարժման ակտիվիստները նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեցին հեծանվարշավ և տնկեցին բազմաթիվ ծառեր: Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ «Երկրի օրը» միջոցառումը ևս մեկ առիթ է իրականացնելու բնապահպանական ակցիաներ, ինչի արդյունքում շահում է բնությունը: Հայաստանի Հանրապետությունում Երկրի օրը նշվում է շուրջ 15 տարի, սակայն վերջին տարիներին է իրականացվում լուրջ միջոցառումներ, մասնավորապես` բնապահպանական քարոզարշավներ, ծառատունկ, մաքրման աշխատանքներ, հեծանվարշավներ և այլ բնապահպանական միջոցառումներ: Օգտվելով առիթից նախարար Արամ Հարությունյանը մեկ անգամ ևս հորդորեց ազգաբնակչությանը լինել առավել հոգատար ու սրտացավ հայրենի բնություն նկատմամբ` ժառանգություն թողնելով մեր սերունդներին մաքուր և ապահովշրջակա միջավայր:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն