ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2012
ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը և բնապահպանական կրթությանը նպաստելն է

ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը և բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչպես նաև բնապահպանական քարոզչություն իրականացնելը: Քաջ գիտակցելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը ոչ միայն այս, այլ նաև գալիք սերնդի գեր խնդիրն է, ուստի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանն իր ուժերի ներածին չափով ցանկանում է նպաստել, որ երեխաների մոտ զարգանա սեր և հոգատարություն դեպի բնությունը, ինչը հնարավոր է միայն այն ճանաչելու միջոցով: Այդ իսկ պատճառով թանգարանը «Կրթություն» շաբաթաթերթի հետ համատեղ ձեռնամուխ եղավ «Ճանաչիր, որ սիրես» խորագիրը կրող վիկտորինա-մրցույթների իրականացմանը: Հերթական վիկտորինա-մրցույթը կրում էր «Թռչնի օր» խորագիրը և նվիրված էր թռչունների միջազգային օրվան, որին մասնակցել են 60 աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից: Սույն թվականի ապրիլի 5-ին, ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված թռչունների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում անցկացվեց մրցույթ-վիկտորինայի երկրորդ փուլը, որին ներկա էին վիկտորինայի 12 հարցերին ճիշտ պատասխանած 9 աշակերտներ` տարբեր մարզերից: Հաղթող ճանաչված աշակերտներին շնորհվեց Հայաստանի բնության պետական թանգարանի պատվոգիր և «Աշխարհի զարմանահրաշ թռչունները» գրքերը: ՀՀ բնապահպանության նախարարության