ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2012
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների...

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 350.0հզ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 296.1հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի2 որոշում և հաշվարկվել է 296.1հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների համար կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի Մարտունու բաժնի հետ համատեղ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 8.7կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.79 մլն.դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն