ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2012
2012թ ապրիլի 6-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի

2012թ ապրիլի 6-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ "Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին" Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց. 1."Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին" Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը. 2.Հայաստանի Հանրապետության կողմից ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի կողմերի չորրորդ նստաշրջանում 2011թ-ի հուլիսի 1-ին ընդունված IV/9a որոշման երկրի կողմից ստանձած պարտավորությունների իրականացման գործողությունների ծրագիրը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին գործողությունների ծրագիրը և աշխատակարգը: Օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելուց հետո հնչեցին կարծիքներ և առաջարկություններ, ինչի վերաբերյալ նախարար Արամ Հարությունյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն