ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19.03.-24.03.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.28մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 422.3հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 37.15հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 42.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 21.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 38.2 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 264.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ ԿՀԹՎՆ, Մթնոլորտի ՎԲ կողմից <Հայասի գրուպ> ՍՊ ընկերությունում համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար ԿՀԹՎՆ ՎԲ կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Հանքանյութի ապօրինի տեղափոխում ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում : Ապօրինի որս ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.23 մլն.դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն