ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2012
Ջրի միջազգային օրվան նվիրված ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը...

Ջրի միջազգային օրվան նվիրված ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և ՄԱԶԾ/ԳԷՖ “Քուռ-Արաքս գետավազանի դեգրադացիայի կրճատման ծրագիըը”, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և ջրային բնագավառի ուսանողների մասնակցությամբ կազմակերպել էր մեծ միջոցառում, որի ընթացքում ստորոգրվեց Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում "Մագիստրոսական ուսումնական ծրագրի նախապատրաստման" ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ: Հուշագիրն իր մեջ ներառում է դրույթներ, որոնց համաձայն Մագիստրոսական ուսումնական կուրսի տեսական մասը պետք է իրականացվի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, գործնականը` Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում: Աշխատանքների կատարման ֆինանսական աջակցությունն իրականացվելու է ՄԱԶԾ/ԳԷՖ “Քուռ-Արաքս” ծրագրի կողմից, իսկ գործընթացի համակարգումը` ՀՀ բնապահպանության նախարարության: Ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական լաբորատորիայում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Հանրապետության ջրային բնագավառի համար կարևոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառույցների լաբորատորիայում կառուցված և գործող փորձանմուշների, մանրակերտերի աշխատանքներին և նոր սարքավորումների, մասնավորապես` հիդրոպոմպի գործարկման հետ: ՀՀ բնապահպանության նախարարությունը խրախուսում է, և պատրաստակամ է աջակցել այն գործընթացներին, որոնք կնպաստեն հայրենի բնության` մասնավորապես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն