ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.03.2012
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02.12-02.03.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02.12-02.03.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.88մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 234.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Սյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 85.5հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 67.8հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործի նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 57.5հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար 5 ֆիզիկական անձերի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արմավիրի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի որսի վերաբերյալ նյութերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 330.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում: Շիրակի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 23.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Արմավիրի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կոտայքի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տեսչական բաժնի կողմից նախկինում արձանագրված խախտումների քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Շիրակի տեսչական բաժնի կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.04 մլն.դր. գումար: Հասարակայնության հետ կապերի բաժին