ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.02.2012
Ղեկավար կոմիտեի նիստ

2012 թվականի փետրվարի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԶԾ/ԳԷՀ “ Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում” ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը ՀՀ բնապահպանության նախարար, ղեկավար կոմիտեի համանախագահ Արամ Հարությունյանի ղեկավարությամբ: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Դիրկ Բոբերգը և Ղեկավար կոմիտեի անդամներ տարբեր պետական գերատեսչություններից: Ղեկավար կոմիտեի նիստում լսվեց և քննարկվեց Ծրագրի կատարած աշխատանքների հաշվետվություն(2010թ. – 2011թ.), նաև 2012թ. աշխատանքային պլանը: