ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.02.2012
Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.01.12-03.02.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 760.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 14.8մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Սյունիքի տեսչական բաժնի կողմից արձանագրված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Սյունիքի տեսչական բաժնի կողմից <ԴԳՄՔ> ՓԲԸ –ի պոչամբարի վթարի հետևանքով հողերի աղտոտման համար հաշվարկվել է 14.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ սկսված վարչական վարույթն ընթացքի մեջ է: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է` Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հանքանյութի ապօրինի տեղափոխում Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում ; Ապօրինի որս Գեղարքունիքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 24.3 կգ կենդարի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.04 մլն.դր. գումար: Հասարակայնության հետ կապերի բաժին