ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2012
2012 թվականի փետրվարի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ

2012 թվականի փետրվարի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը ՀՀ բնապահպանության նախարար, հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Հարությունյանի ղեկավարությամբ: Նիստին մասնակցում էին միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվեց. . Օրհուսի կոնվենցիայի կողմերի 4-րդ հանդիպման արդյունքում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշուների կատարման ընթացքը, .բնապահպանական տեղեկատվության հասանելիության և տարածման ապահովման խնդիրները: Արձանագրվեց որ 2011թ-ի նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է <<Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին>> N 1122-Ա որոշումը, որով <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման նպատակով ստեղծվել և հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկված ներկայացուցիչներ: 2011թ-ի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց <<Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> N 1594-Ն որոշումը, որի 15-րդ կետով նախատեսված է 2012-2016թթ-ի ընթացքում իրականացնել 8 միջոցառում` 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կատարելագործում` հասարակայնության մասնակցության ընթացակարգի հստակեցում 2. «Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողների կողմից մշակված կամ նրանց առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավա¬րության հաստատմանը ներկայացնելը 3. «Էկոլոգիական տեղեկատվություն հավաքելու և տարածելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն 4. ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը 4. Հասարակայնությանը մատչելի տեղեկատվության էլեկտրոնային բազաների համալրում 5.Կոնվենցիայի գործողության ոլորտին առնչվող նյութերի հրատարակում 6. ՀՀ բնապահպանության նախարարու¬թյան ինտերնետային կայքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ բաժնի կատարելագործում 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա¬պետության օրենսգրքում փոփոխու¬թյուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում 8. Դատավորների և դատավորի պաշտոնի թեկնածուների համար Էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի վերաբերյալ պարբերական դասընթաց¬ների կազմակերպում և անցկացում, որոնք վերաբերվում են <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարմանը: Ի կատարումն այդ որոշման ԱԺ-ի կողմից փետրվարին ընդունվել է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որը անցել է հասարակական, իսկ ԱԺ-ում պառլամենտական լսումներ, որով ըստ էության հստակեցվել են հիմնական հասկացությունները, նախատեսվող գործունեություններն ըստ ազդեցության աստիճանի դասակարգվել են երեք կատեգորիաների (Ա, Բ և Գ)` դրանց համար սահմանելով տարբերակված ընթացակարգեր և լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ներառված են Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի Կոնվնցիայի հավելվածում (“Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին”): Օրենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, մասնավորապես, ներդրվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի վրա ռազմավարական էկոլոգիական գնահատման համակարգերը և նշված գործընթացների ընթացակարգերը: Հստակեցվել են փորձաքննության իրականացման ժամկետները և փուլերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, փաստաթղթրի վերաբերյալ հասարակական լսումների կարգը: Օրենքը անցել է նաև միջազգային փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն: 2011թ-ի օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել է նախարարության պաշտոնական կայքի արդիկանացման նախագիծ: Աշխատանքերը կավարտվեն մինչև 2012թ-ի մարտի վերջ և ՀՀ բնապահպանության նախարարությունը կունենա արդի տեխնոլոգիաների պահանջներին համահունչ պաշտոնական կայք: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն