ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2012
Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազնի բնապահպանական պետական տեսչության կողմից 23.01.12-27.01.12թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.18 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 217.75. հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի  տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 86.25 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տեսչական բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման   գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր  ընդհանուր գումարի 2 վարչական որոշում և հաշվարկվել է 130.5 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի  տեսչական բաժնի  կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Վայոց ձորի  տեսչական բաժնի  կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում: Արագածոտնի տեսչական բաժնի  կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերվել է` Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4  որոշում: Ապօրինի որս Վայոց ձորի տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 1.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.0 մլն.դր. գումար: Հասրակայնության հետ կապերի բաժին