ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2024
«Զենիթ Էներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Զենիթ Սոլար» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ 2024 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Զենիթ Էներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գերղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում նախատեսվող «Զենիթ Սոլար» արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):