ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2025
«Ի ՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2025 թվականի մարտի 7-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Վ. Տերյան 44) տեղի կունենա «Ի ՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: