ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2025
«Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 29-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սեբաստիա փողոց 32) տեղի կունենա «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա 21 հողամաս հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):