«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ՍՈՖԹ ՍԻԹԻ» ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Չաուշի 122/2 հասցեում 2-րդ և 3-րդ մասնաշենքերի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):