ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.07.2024
«Էյ Սի գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի 65 հասցեում «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ-3» բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան 76 (Ջրվեժի համայնքապետարան) տեղի կունենա «Էյ Սի գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի 65 հասցեում «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ-3» բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):  
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: