Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ին Շիրակի մարզի Աշոցք խոշորոցված համայնքի Գոգհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և 14:00-ին նույն համայնքի Ցողամարգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐԾԱԹԵ ՍՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտների հանքավայրի ընդլայնման և առկա ջարդիչ տեսակավորող կայանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշոցքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218