Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շին-Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Տաշիրի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: