ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2023
«ՍԱՐԺ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիի տուֆերի հանքավայրի «Կարմիր ագիլներ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ապրիլի 6-ին՝ ժամը 15։00-ին, Շիրակի մարզի Անի  համայնքի Բագրավան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՍԱՐԺ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիի տուֆերի հանքավայրի «Կարմիր ագիլներ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: