ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2025
«Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի, Մասիս համայնքի Նիզամի բնակավայրում նախատեսվող 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ին Արարատի մարզ Մասիս համայնքի Նիզամի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի, Մասիս համայնքի Նիզամի բնակավայրում նախատեսվող 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մասիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):