ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.12.2023
«ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կոմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Ծաղկասարի մարմարի հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման 2024թ.-ի հունվարի 4-ին ժամը՝ 14:00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Տրետուք գ. 1-ին փ. շենք 7) տեղի կունենա «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կոմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Ծաղկասարի մարմարի հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: