<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում կազմակերպել և իրականացնել «Մոդերն քոնստրաքշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոց 1-ին փակուղի թիվ 5 հողամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի ընդլայնման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: