ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2023
«Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևան, Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/28 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 222 շենք) տեղի կունենա «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևան, Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/28 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: