01.08.2022
«Հարվալ ինժեներինգ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 2/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հարվալ ինժեներինգ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 2/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: