ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.09.2022
Քաղաքացի Գրիգոր Տիգրանյանի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախատեսվող բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ . սեպտեմբերի  14-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Քաղաքացի Գրիգոր Տիգրանյանի կողմից ներկայացված՝ Երևանի  Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի 136/2 բնակելի տուն, 136/7 բնակելի տներ, 136/8 բնակելի տուն, 136/9 ձեղնահարկ և 136/10 հասցեներում նախատեսվող բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: