ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2023
«Մուլտի-գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Զորավար Անդրանիկի փ., 11,17,18,19,20,23,24 հասցեներում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝  2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի Աբովյան  համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Մուլտի-գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Զորավար Անդրանիկի փ., 11,17,18,19,20,23,24 հասցեներում կառուցվող  բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի  վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: