ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2024
«Շանթ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գ.Նժդեհի փողոց, 26 շենք) կկայանան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոց 21/4 հասցեում, «Շանթ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: