ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2024
«Սաթէ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված 2024-2025թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սաթէ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի ավազակոպճային խառնուրդի հանքերևակման «Նաիրի» տեղամասում 2024-2025թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):  
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: