«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. մայիսի 24-ին ժամը 12:00-ին՝ Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա փորձաքննության ներկայացված Գագարին բնակավայրի վարչական տարածքում Գործարանային փողոց թիվ 7 և 16 հողամաս հասցեներում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման և ենթակայանների «Աղթամար» 110ԿՎ օդային գծին միացման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: