ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2024
«Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված` նախատեսվող ճանապարհի, հենապատի և թեքահարթակի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին,  Երևանի Մալաթիա-Սեբաստիա Վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 13/1  հասցեում նախատեսվող ճանապարհի, հենապատի և թեքահարթակի  կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):