ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2024
Քաղաքացի Արսեն Ասլանյանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Պ.Սաֆյանի անցուղի 4 և Ն.Ստեփանյան փողոց 1/6 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կկայանա քաղաքացի Արսեն Ասլանյանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Պ.Սաֆյանի անցուղի 4 և Ն.Ստեփանյան փողոց 1/6 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):