Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Ն. Զարյան փողոց 27) տեղի կունենա «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի, Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փ. հ 23 հասցեում և Օրբելի եղբայրների փ. հ 27, 29 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: