«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՔԱՋ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Գետաշենի ԱԿԽ հանքավայրի «Հյուսիս-արևելյան» տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: