10.02.2022
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվող Աղստև գետի աջ ափի գետափնյա հատվածում բետոնյա հենապատի կառուցման շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ փետրվարի 21-ին ժամը 12:30-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվող Աղստև գետի աջ ափի գետափնյա հատվածում բետոնյա հենապատի կառուցման շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: