Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փ. 87 հասցեում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պար-Սամ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ 55/2 և 55/3 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: