ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2024
«Նորաշեն» ՆՏԱԿ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Վ․Պետրոսյանի անվան 1000 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման վերաբերյա

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանում տեղի կունենա «Նորաշեն» ՆՏԱԿ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Վ․Պետրոսյանի անվան 1000 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում,նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: