ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.01.2025
«ՆԳՄԴ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սևանի փողոց հ.12, հ.12/1, հ.12/6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 15։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԳՄԴ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սևանի փողոց հ.12, հ.12/1, հ.12/6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
      Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ 011 220 218