«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Չարենցավան խոշորացված համայնքի Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄՖ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Անհրաժեշտ է հանրային քննարկումների արձանագրությունը, տեսաձայնագրությունը, մասնակիցների ցանկը, ինչպես նաև ներկայացված առաջարկություններն ու դիտողություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում: