29.11.2024
«Մավ Շին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արփի բնակավայրում դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մավ Շին» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արփի բնակավայրում դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Արենիի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում): էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ. 011 220 218: