ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2024
«ՄԱՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարտիրոս բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԱՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարտիրոս բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:       
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում,նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: