Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սևանի փող. 3-րդ նրբ., 1 շենք) տեղի կունենա «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ 2022» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Նորատուսի ավազի և գլաքարակոպճային խառնուրդի հանքավայրի առաջին տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի (Նորատուս) և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Գավառի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։