ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2024
«Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի ջրամբարի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում, «ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2 հասցեում տեղի կունենա «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի ջրամբարի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: 
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն ՀՀ օրենքով ահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։