«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գայի պողոտա 19) տեղի կունենա «Ջոլի Ֆեմիլի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 1/5, 1/7 և 1/8 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: