ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.03.2025
«Ջինջ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված ձևավորման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. մարտի 20-ին՝ ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում տեղի կունենա «Ջինջ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի /Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ/էսթետիկ տեսքի ձևավորման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Կապանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: