ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2024
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոց 70 հասցեում նոր տեղադրվող ոչ հիմնական փայտյա տաղավարների և տնակների տեղակապման աշխատանքների նախնական գնահատման լրամշակված հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հունիսի 10-ին ժամը 14:00-ին տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոց 70 հասցեում նոր տեղադրվող ոչ հիմնական փայտյա տաղավարների և տնակների տեղակապման աշխատանքների նախնական գնահատման լրամշակված հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: