ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2024
«ԻՍԻԻ Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված` բազմաբնակարան բնակելի մասնաշենքի, ավտոկայանատեղի և հասարակական նշանակության հատվածամասի կառուցման վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանում(հասցե՝ ք․ Չարենցավան, Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, վարչական շենք) տեղի կունենա «ԻՍԻԻ Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Չարենցավան համայնքի Երիտասարդության փողոց 6/11 և 6/12 հասցեների հողամասերում բազմաֆունկցիոնալ համալիրի՝ բազմաբնակարան բնակելի մասնաշենքի, ավտոկայանատեղի և հասարակական նշանակության հատվածամասի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում,նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: