ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.10.2024
«ՀԱԼԴԻ քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված Կախակն բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում «ՀԱԼԴԻ քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված Կախակն բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):