ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2024
«Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սառնակունք և Ույծ բնակավայրերում նախատեսվող 144 տեղ հզորության կրթահամալիրների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2024 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ին Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի, իսկ ժամը 14:30-ին Ույծ բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենան  «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող 144 տեղ հզորության կրթահամալիրների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218, Սիսիանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում: