ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2023
«Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ. սեպտեմբերի 5-ին Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում ժամը 13:00-ին Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել «Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի (Կոպար հատվածում) արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: